Վնասակար սովորություններ
Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում. med.news.am
![Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում. med.news.am Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում. med.news.am](up/article/big/file_30181_4113587.jpg)
Չափավոր օգտագործման դեպքում, ալկոհոլը գրեթե ոչ մի ազդեցություն չի թողնի ձեր օրգանիզմի վրա, հիշեցնում է Medical Daily-ն: Սակայն, երբ չարաշահում եք, հետեւանքները կարող են աղետալի լինել:
Ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլային կախվածության ամերիկյան ինստիտուտի տվյալներով, մեծ քանակությամբ սպիրտը քաղցկեղի բազմաթիվ տեսակներ հրահրելու հատկություն ունի: Մահաբեր հիվանդությունը, մասնավորապես, կարող է ձեր բերանը, կերակրափողը, կոկորդը, լյարդը կամ կրծքագեղձն ախտահարել: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններին կարող է նկատելի վնաս պատճառել: Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.
- Սիրտ
Բոլորս տեղյակ ենք, որ վերջերս իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքում այն եզրահանգման են եկել, որ մի բաժակ կարմիր գինին, իր բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների հաշվին, կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման բերել: Սակայն ի՞նչ կպատահի, եթե մեկ բաժակը մեկ շիշ դառնա: Ժամանակի ընթացքում այն կթուլացնի սրտի մկանները եւ կբերի արյան շրջանառության խանգարումներ: Ալկոհոլ չարաշահողներից եւ ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը ծանոթ են կարդիոմիոպաթիա կոչվող ախտահարմանը, երբ սիրտը սկսում է ընդլայնվել ու սեղմվել: Այն ընդհատվող շնչառությամբ, սրտի առիթմիայով (անկանոն աշխատանք), հոգնածությամբ, լյարդի ընդլայնմամբ եւ անդադար հազով է զուգորդվում: Ալկոհոլի չարաշահումը կարող է նաեւ սրտի կաթվածի, ինսուլտի եւ հիպերտենզիայի հանգեցնել: - Ուղեղ
Էյֆորիայի զգացումից բացի, ալկոհոլային խմիչքները կարող են նաեւ խիստ բացասական ազդեցություն ունենալ ուղեղի վրա: Դրանց մեջ առկա էթանոլ սպիրտը, նյարդային հաղորդիչների միջեւ տեղեկատվական կապը դանդաղեցնելու կարողության շնորհիվ, լուրջ սպառնալիք է ներկայացնում ուղեղի բազմաթիվ հատվածների համար: Նյարդային հաղորդիչներին պարբերաբար պատճառված վնասը կարող է պահվածքի եւ տրամադրության փոփոխությունների` դեպրեսիայի, հիշողության կորստի հանգեցնել: Իսկ ահա, թերսնման պարագայում կարող է ի հայտ գալ Վերնիկ-Կորսակովի համախտանիշը, որի ախտանշաններից են՝ դեպրեսիան, զգայախաբությունը, մկանների կոորդինացիայի կորուստը եւ նոր հիշողություններ կազմավորելու անկարողությունը: - Լյարդ
Մարդիկ լյարդի կարեւորությունը թերագնահատելու հակում ունեն: Եւ, այնուամենայնիվ, ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը կհուշեն, թե ինչ գործառույթներ է այդ օրգանը իրականացնում: Խոսքը մարսողության կարգավորման, սնուցիչների կլանման, վարակների վերահսկման եւ օրգանիզմից թունավոր նյութերի արտազատման մասին է: ԱՄՆ ավելի քան 2 մլն բնակիչներ ներկայումս լյարդի` ալկոհոլի չարաշահմամբ հրահրված հիվանդություններով են տառապում: Բավական է ասել, որ 2009թ. մահացության պատճառների վարկանշային ցուցակում լյարդի ցիռոզը 12-րդ հորիզոնականն է գրավել: Մեկ այլ ցուցանիշ եւս. Միացյալ Նահանգներում օրգանի փոխպատվաստման սպասող 3 հիվանդներից մեկը ալկոհոլի չարաշահման արդյունքում է աղետալի վիճակում հայտնվել: - Ենթաստամոթսային գեղձ
Ալկոհոլի մեծ քանակությունը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խախտման է հանգեցնում: Մասնավորապես, բարակ աղիների համար արտազատվող էնզիմները կուտակվելով՝ առաջացնում են բորբոքում՝ սուր պանկրեատիտ, որի դեպքում որովայնի հատվածի ցավերը եւ սրտխառնոցը զուգորդվում են սրտի արագ աշխատանքով, փորլուծությամբ եւ բարձր ջերմաստիճանով: Իսկ քրոնիկ պանկրեատիտը, որը ենթաստամոքսային գեղձին աստիճանաբար քայքայման է տանում, կարող է շաքարախտի հանգեցնել՝ նույնիսկ մահացու ելքով: - Երիկամներ
Ալկոհոլի ազդեցությամբ օրգանիզմը մեծ քանակությամբ մեզ է արտադրում, ինչը կարող է երիկամների աշխատանքի խախտումներ սադրել: Այս զույգ օրգաններն այլեւս դժվարությամբ են կարգավորում օրգանիզմով հեղուկների հոսքը, հետեւաբար` նաև նատրիումի, կալիումի եւ քլորիդային իոնների բաշխումը, ինչի արդյունքում էլեկտրոլիտների անհավասարակշռություն կարող է առաջանալ: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը արյան բարձր ճնշում է խթանում, ինչը երիկամների աշխատանքի խախտման գլխավոր պատճառներից մեկն է համարվում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am](up/article/small/file_63803_7926575.jpg)
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
![](images/calendar.png)
![Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am](up/article/small/file_63728_1808306.jpg)
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com](up/article/small/file_60030_1966445.jpg)
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
![](images/calendar.png)
![Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com](up/article/small/file_58121_2947677.jpg)
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
![](images/calendar.png)
![Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն. oncology.am Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն. oncology.am](up/article/small/file_54972_6922518.jpg)
Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...
![](images/calendar.png)
![Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am](up/article/small/file_50639_5437727.jpg)
Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...
![](images/calendar.png)
![5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը 5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը](up/article/small/file_48354_176730.jpg)
Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...
![](images/calendar.png)
![Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից. Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից.](up/article/small/file_48321_2297881.jpg)
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru](up/article/small/file_43428_864389.jpg)
Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...
![](images/calendar.png)
![Թոքերը մաքրելու բնական միջոց` ծխողների համար. tert.am Թոքերը մաքրելու բնական միջոց` ծխողների համար. tert.am](up/article/small/file_40035_5480457.jpg)
Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի...
![](images/calendar.png)
![Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am](up/article/small/file_39936_8947972.jpg)
Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն...
![](images/calendar.png)
![Բրիտանացի գիտնականները խումհարից փրկության միջոց են գտել. 1in.am Բրիտանացի գիտնականները խումհարից փրկության միջոց են գտել. 1in.am](up/article/small/file_39375_2410163.jpg)
Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի պյուրեի մեջ: Ինչպես հայտնել են գիտնականները, մինչ ոգելից խմիչք օգտագործելը...
![](images/calendar.png)
![10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից. 1in.am 10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից. 1in.am](up/article/small/file_39059_621033.jpg)
Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե...
![](images/calendar.png)
![Ինչպես նիկոտինը դուրս բերել թոքերից 3 սննդամթերքի օգնությամբ. tert.am Ինչպես նիկոտինը դուրս բերել թոքերից 3 սննդամթերքի օգնությամբ. tert.am](up/article/small/file_38429_654337.jpg)
Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն